Քաղաքականություն

Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերվող բանաձևին

1 րոպեի ընթերցում

Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերվող բանաձևին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ձեռնպահ է եղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերվող բանաձևին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ ինչպես բյուրոյի երեկվա քննարկման մի մասը և ընդունված հայտարարության նախագիծը, այնպես էլ՝ Քաղաքական կոմիտեի օրակարգի հարցերից մեկը նվիրված էր Ուկրաինայի շուրջ իրավիճակին:

Նա նշեց, որ բանաձևի բովանդակությունը խմբագրման կենթարկվի և կհրապարակվի: Պատգամավորը խորհուրդ տվեց սպասել բանաձևի հրապարակմանը:

«Իմ հույսն է, որ խաղաղությունը կպահպանվի, որ երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը։ Մնացած հարցերի շուրջ այս պահին մեկնաբանություն չեմ տա»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ բյուրոյի քվեարկությանը կողմ չի քվեարկել, ձեռնպահ է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում