Միջազգային

Դոնեցկում պայթեցված ավտոմեքենան պատկանել է ժողովրդական միլիցիայի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Դոնեցկում պայթեցված ավտոմեքենան պատկանել է ժողովրդական միլիցիայի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկում պայթել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական միլիցիայի ղեկավար Դենիս Սինենկովի մեքենան, տուժածներ չկան:

«Այո, դա իմ մեքենան է: Ոչ ոք չի տուժել, այն կայանատեղիում է եղել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սինենկովը «Ինտերֆաքս»-ին:

Դեպքի վայրում աշխատում են ԱԻ ծառայության աշխատակիցներ, ստուգում են ևս մեկ ավտոմեքենայում պայթուցիկի առկայությունը։

Ավելի վաղ, Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: Պայթյունը լսել է ամբողջ Դոնեցկ քաղաքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում