Հասարակական

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա- Երևան- Լառնակա և Հռոմ- Երևան- Հռոմ ուղղություններով

1 րոպեի ընթերցում

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա- Երևան- Լառնակա և Հռոմ- Երևան- Հռոմ ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wizz Air ավիաընկերությունը հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա- Երևան- Լառնակա չվերթերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տարածած հաղորդագրությունից:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիաընկերության Հռոմ- Երևան- Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում