Հասարակական

«44-օրյա պատերազմ. վարձկաններ» ֆիլմը ներկայացնում է պատերազմում Թուրքիայի և սիրիացի վարձկանների մասնակցությունը

1 րոպեի ընթերցում

«44-օրյա պատերազմ. վարձկաններ» ֆիլմը ներկայացնում է պատերազմում Թուրքիայի և սիրիացի վարձկանների մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յութուբյան ալիքով փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պատրաստած «44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմի պրեմիերան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, «44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմը փաստական հարուստ նյութի, քննչական մարմինների տեղեկությունների, փորձագետների վերլուծությունների հիման վրա ներկայացնում է պատերազմում Թուրքիայի և սիրիացի վարձկանների մասնակցությունը։

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանը սեփական զինված ուժերից բացի լայնորեն կիրառեց Թուրքիայի աջակցությամբ Արցախ և Ադրբեջան տեղափոխված վարձկանների։

Դեռևս Արցախյան առաջին պատերազմում՝ 1993-94թթ. ադրբեջանական բանակում, տարբեր տվյալներով, կռվել էին1000-3000աֆղանցի մոջահիդներ։ 2020թ.-ին մարտական գործողություններին մասնակցում էին հիմնականում սիրիացի վարձկաններ, որոնք Ադրբեջան էին տեղափոխվել նախքան պատերազմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում