Քաղաքականություն

Այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին. Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին կարող է միայն իրավական որոշման արդյունքում լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ հանձնաժողովի աշխատանքներին: Իհարկե, ցանկություններ ունեն, որովհետև կա այդպիսի հարթակ` արտախորհրդարանական ուժերի, որոնք տարբեր պարբերականությամբ ունենում են հանդիպումներ, քննարկում են մեր երկրին վերաբերվող խնդիրները, նաև 44-օրյա պատերազմին վերաբերվող հարցեր: Եվ այդ ուժերի մեջ, բնականաբար, ցանկությունները կան, բայց այդ ցանկությունները ինչ իրավական ձևաչափով կարող են լինել իրագործելի, դա կորոշի արդեն պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, որն այս պահից նաև քննիչ հանձնաժողովն է: Այսինքն` միայն իրավական որոշման արդյունքում կարող են լինել»,- ասաց Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում