Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ավարտվեց «Լավագույն ուսանող» մրցույթը. 34 ուսանող ստացավ անվանական կրթաթոշակ

Ավարտվեց «Լավագույն ուսանող» մրցույթը. 34 ուսանող ստացավ անվանական 
կրթաթոշակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ ձեռք բերածը նորովի վերարժևորելու և հաջողությունը շարունակելու նախապայման: Մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և եղել են առավել ակտիվ համապատասխան մասնագիտական ոլորտներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակներ հանձնելու արարողության ժամանակ:

«Սիրելի  երիտասարդներ, ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր լավագույն գործընկերներն ենք, աջակիցն ու հովանավորը: Ուս ուսի, ձեռք ձեռքի տված շատ անելիքներ ունենք մեր պետության հզորացման գործում: Ջանք մի խնայեք ձեր նախընտրած ոլորտում կայանալու, նոր ասելիքով հանդես գալու և լավագույն ապագան կերտելու համար: Ցավով նշեմ, որ մեր ուսանողներից շատերն իրենց կյանքը չխնայեցին և հերոսացան Արցախյան պատերազմում: Դուք այժմ կրկնակի եռանդով պետք է աշխատեք՝ տեր լինելով նաև նրանց կորցրած ապագային»,- նշեց նախարարը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝  «Փաստաթղթերի շուկայի վերլուծության և կառավարում» մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ժորա Ստեփանյանը նշեց, որ ինքը մրցույթի ցանկում ընդգրկվել է բարձր առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության շնորհիվ, միևնույն ժամանակ  հանդիսանում է համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի օգնականը:

 «Այսպիսի մի խոսք կա, ասում են. «Ուանողական տարիները լավագույն տարիներն են»: Հենց այդ տարիները ամենակարևորն են երիտասարդների կյանքում, որ պետք է ցուցաբերեն բաձր հասարակական ակտիվություն և ունենան գերազանց առաջադիմություն, որպեսզի ապագայում կարողանան ստեղծել փայլուն կարիերա»,- ասաց Ժորա Ստեփանյանը:

Նշենք, որ մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնք, ըստ կրթական աստիճանների՝ բակալավր և մագիստրոս, և 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ, զբաղեցրել են 1-3-րդ տեղերը: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբղեցրած 10 ուսանողի կշնորհվի 220.000-ական դրամ կրթաթոշակ: Ընդհանուր առմամբ  մրցույթի ամբողջ բյուջեն կազմել է 12 միլոն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]