Միջազգային

Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման պարագայում ՌԴ դեմ պատժամիջոցների մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման պարագայում ՌԴ դեմ պատժամիջոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը, ով այցելել է Ռումինիա, հայտարարել է, որ այսօրվա կարևորագույն մարտահրավերներից է «Ռուսաստանի հետ կայուն ու կանխատեսելի հարաբերությունների վերականգնումը»: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անկասկած, սա հրատապ մարտահրավեր է, քանի որ ակնհայտ է՝ մեր ռուս հարևանը որոշել է դրսևորել հավասարակշռությունը խախտող տերության վարքագիծ: Մեր ռուս հարևանի հետ նոր հավասարակշռության գալու համար պետք է մեր գործընկերների ու դաշնակիցների հետ ձևավորենք որոշակի սկզբունքների փաթեթ, ինչը և կանենք»,- ասել է նա: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Եվրոպայում հավաքական անվտանգության, պետությունների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության ու պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի՝ անդամակցելու համար իր համար ցանկալի միավորումն ու կազմակերպությունն ընտրելու ազատության մասին:

Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Ռուսաստանը զանգվածային պատժամիջոցների կենթարկվի Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման պարագայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում