ԱՄՆ-ն Ասիայի հետ քննարկում է Ուկրաինա այլընտրանքային գազի մատակարարման հարցը. Bloomberg
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը բանակցություններ են վարում մի շարք ասիական երկրների հետ Ուկրաինայում ճգնաժամի խորացման պարագայում Եվրոպա բնական գազի մատակարարման հնարավորությունների շուրջ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:
Ռուսականի փոխարեն այլընտրանքային բնական գազի ներկրման պոտենցիալ թեկնածուներից են այնպիսի երկրները, ինչպիսիք են Չինաստանը, Կատարը: Գործակալության տվյալներով՝ կան քննարկումներ նաև Նիգերիայի, Եգիպտոսի ու Լիբիայի հետ: