Սալիվանը և Քալընը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Մասնավորապես, Սպիտակ տանից հայտնել են, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, «այդ թվում և հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի և Հայաստանի ջանքերը»: