Միջազգային

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը վարակվել Է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը վարակվել Է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը վարակվել Է COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին նա ինքն Է հայտնել իր Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արտիստի խոսքով՝ ինքը հիվանդությունը տանում Է թեթեւ ձեւով, որովհետեւ պատվաստվել Է եւ բուստերային ներարկում ստացել կորոնավիրուսի դեմ:

Նաեւ Էլթոն Ջոնը տեղեկացրել Է անորոշ ժամանակով երկու համերգները հետաձգելու մասին, որոնք պետք Է Դալլասում անցկացվեին հունվարի 25-ին եւ 26-ին: Միեւնույն ժամանակ արտիստն սպասում Է, որ հաջորդ շոուին, որը պլանավորված Է հունվարի 29-ին Արկանզասում, ինքը կհասցնի ապաքինվել: «Շոուի հետաձգումը միշտ հսկայական հիասթափություն Է առաջացնում, եւ ես ներողությունն եմ խնդրում յուրաքանչյուրից, ովքեր այդ պատճառով անհարմարություն են ունեցել, բայց ես հոգ եմ տանում իմ անվտանգության եւ իմ թիմի մասին»,-ասվում Է երգչի instagram-ի սթորիսում: Էլթոն Ջոնը 74 տարեկան Է: Նա գտնվում Է Farewell Yellow Brick Road շրջագայության մեջ, որը պետք Է վերջինը դառնա նրա երաժշտական կարիերայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում