Պաշտոնական

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ Սիսիան Պօղոսեանը նշանակվել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ եւ կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ: Սիսիան Պօղոսեանը 15 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում՝ հիմնականում գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման եւ մարքեթինգի ասպարեզում:

2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (FFA)։

Վերջին երկու տարիներն եղել է Տորոնտոյում, գործել է որպես անհատ ձեռնարկատեր: Նա որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում