Քաղաքականություն

Զասը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ պրակտիկ աշխատանքի անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Զասը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ պրակտիկ աշխատանքի անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կարծիքով Կովկասի տարածաշրջանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է մնում շնորհիվ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ զրույցում:

Զասը հավելել է, որ իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պրակտիկ աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում