Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին 

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

«Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից և հատուկ ներկայացուցիչների նշանակումից, կուսումնասիրվեն, թե էլ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չավուշօղլուն հայտարարել է, որ հաջորդիվ հատուկ ներկայացուցիչները կքննարկեն վստահության ամրապնդման քայլերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում