Տարածաշրջանային

Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը 

1 րոպեի ընթերցում

Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 2020 թվականին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սաբահ»-ը:

BOTAŞ և SOCAR ընկերությունների կողմից իրականացվող այս նախագծի շրջանակում Նախիջևան բնական գազ կմատակարարվի Թուրքիայի Իգդիրի նահանգից։

Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը կկազմի 185 մլն լիրա։

Այս տարի Թուրքիան մտադիր է ներդնել նախագծում 100 մլն լիրա։

Համաձայնագրում նշվում է, որ Նախիջևանին կտրամադրվի տարեկան 500 մլն խմ բնական գազ։

Իգդիրից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն կմատակարարվի օրական 1,5 մլն խմ գազ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում