Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանից գինու արտահանումը հասել Է պատմական առավելագույնի

Վրաստանից գինու արտահանումը հասել Է պատմական առավելագույնի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին Վրաստանը 107 միլիոն շիշ գինի (0,75 լիտր) Է արտահանել 62 երկրներ, ինչը ռեկորդային ցուցանիշ Է երկրի ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով կառավարության նիստում: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականին արտահանվող գինու ծավալը եւ արտահանումից ստացված եկամուտները 16 տոկոսով աճել են 2020 թվականի համեմատությամբ:

«Ցանկանում եմ ներկայացնել մի քանի համեմատական օրինակներ. 2012 թվականի համեմատությամբ գինու արտահանումն ավելացել Է 360 տոկոսով: Եթե 2012 թվականին արտահանման հասույթը կազմել Է 71 միլիոն դոլար, ապա անցյալ տարի այն կազմել Է 250 միլիոն դոլար: Ահա այսքան մեծ տարբերություն վերջին 8-9 տարվա ընթացքում, սա ռեկորդային ցուցանիշ Է»,-հայտարարել Է վարչապետը:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն, վրացական գինի ներմուծող երկրների թվում առաջին տեղում գտնվում Է Ռուսաստանը, որտեղ արտահանվել Է ավելի քան 62 միլիոն շիշ գինի, որը կազմում Է արտահանման ընդհանուր ծավալի 57 տոկոսը: Բացի այդ, 2021 թվականին բրենդիի արտահանումը կազմել Է մոտավորապես 42,2 միլիոն շիշ (0,5 լիտր), իսկ ճաճայինը՝ 1 միլիոն շիշ:

Դրամական արտահայտությամբ բրենդիի արտահանումը կազմել Է 78,3 միլիոն դոլար, ինչը 19 տոկոսով ավելի Է 2020 թվականի համեմատությամբ, իսկ ճաճայի արտահանումը՝ 2,6 միլիոն դոլար՝ 126 տոկոսով ավելի, քան 2020 թվականին: Ընդհանուր առմամբ անցյալ տարի գինու, բրենդիի, ճաճայի, գինենյութերի, լցնովի բրենդիի եւ բրենդիի համար սպիրտի արտահանումը դրամական արտահայտությամբ կազմել Է մինչեւ 400 միլիոն դոլար, ինչը 18 տոկոսով ավելի Է 2020 թվականի ցուցանիշից եւ 142 տոկոսով ավելի, քան 2012 թվականին Էր: Բացի այդ, գերատեսչությունում նշում են, որ երկրից տարբեր ծավալով արտադրանք են դուրս բերել 441 ընկերություններ, այն դեպքում, երբ 2012 թվականին վրացական գինի արտահանելու հնարավորություն ունեցել են միայն 120 ընկերություններ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]