Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի վերարտադրողական բարձր ցուցանիշ

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի վերարտադրողական բարձր ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Առաջին անգամ է, որ արձանագրում ենք վարակի վերարտադրողական այսպիսի բարձր ցուցանիշ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը, ինչը խոսում է վարակի տարածման տեմպերի մասին, արդեն 2.3 է կազմում: Ունենք հիվանդացության մակարդակի բարձրացում բոլոր մանկապատանեկան տարիքային խմբերում: Եթե մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը, ըստ ԵՄ չափանիշների, գտնվում էր կանաչ գոտում, ապա վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնվեցինք նարնջագույն գոտում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Այս հիվանդությունը, ըստ մասնագետի, համաճարակաբանական օրինաչափություններին չի ենթարկվում, չունի սեզոնայնություն: Փոխարենը 3-4 ամիսը մեկ դիտարկվում է վարակի ալիքների վերելք և անկում: Մասնագետի խոսքով, թե այդ ալիքների ժամանակ գրանցած դեպքերի թիվը որքան կլինի, դա արդեն կախված է տվյալ երկրում ձեռնարկվող միջոցառումներից:

«Եթե չունենանք սահմանափակումներ, ապա, օրինակ, վարակի չորրորդ ալիքի ժամանակ կարող էինք ունենալ 2.500-3.000 դեպք: Այնպես որ, շատ կարևոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, համաճարակային կանոնների պահպանումը: Նշեմ նաև, որ մեզ մոտ առկա է նոր շտամի՝ օմիկրոնի դեպք: Երկու բերովի դեպք ունենք, բայց չի բացառվում, որ արդեն իսկ մեր երկրում այն շրջանառվում է»,- ասաց մասնագետն՝ ընդգծելով, որ միակ կանխարգելիչ միջոցառումը պատվաստումն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]