Ասիա

Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում մեկնել է ԱՄԷ

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում մեկնել է ԱՄԷ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների:

Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտներ վերհանելու և ընդլայնելու տեսանկյունից:

Նախարարը հանդիպել է նաև Հունաստանի Հանրապետության իր գործընկերոջ` Ադոնիս Գեորգիադիսի հետ:

Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, քննարկել են ոլորտային մի շարք հարցեր:

Առաջիկայում նախատեսվում է նախարարի ելույթը պանելային քննարկմանը:

Կարդացեք հոդվածը` Englishქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում