Հայաստան

Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան. աշակերտական միջոցառումը՝ ֆրանսերենով

2 րոպեի ընթերցում

Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան. աշակերտական միջոցառումը՝ ֆրանսերենով

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը:

Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միսաք Մանուշյանի և այլոց կյանքից հատվածներ:

«Նման միջոցառումները սովորելու գործընթացը դարձնում են ավելի գեղեցիկ և հաճելի, և այս համատեքստում սովորողների ֆրանսերենի իմացությունը գոհացուցիչ է։ Օտար լեզուներ սովորելը հաջողության հասնելու կարևոր նախադրյալ է: Լեզու սովորելով՝ ծանոթանում ենք նաև տվյալ երկրի մշակույթին ու պատմությանը, ավանդույթներին, իսկ Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ միշտ կարող ենք նոր բացահայտումներ անել»,-դպրոցականներին ուղղված խոսքում ասել է  Արաքսիա Սվաջյանը։

Նա անդրադարձել է նաև Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ իրականացվող ՀՀ դպրոցներում ֆրանսերենի դասավանդման բարելավմանն ուղղված ծրագրերին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը ևս ողջունել է աշակերտներին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը դպրոցականները ներկայացրել են գեղեցիկ համադրմամբ:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում