Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 811 դեպք, որից 333 հազար 311-ը`առողջացած, 8014-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3972 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 5763 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք, առողջացել է 111 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 625 հազար 952-ի:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում