Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղազախստանում անկարգություններից վնասի գումարը գերազանցել է 240 միլիոն դոլարը

Ղազախստանում անկարգություններից վնասի գումարը գերազանցել է 240 միլիոն դոլարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում անկարգություններից վնասի գումարը հունվարի 12-ի դրությամբ գերազանցել Է 240 միլիոն դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ձեռնարկատերերի ազգային պալատը՝ «Ատամեկեն»-ը: Հունվարի 11-ին անկարգություններից վնասի գումարը երկրում կազմել Է 220 միլիոն դոլար:

«Հունվարի 12-ի ժամը 09:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 07:00-ին) վնասը մոտավոր հաշվարկներով կազմել Է ավելի քան 103,7 միլիարդ թենգե (Ալմաթիում 102,2 միլիարդ թենգե)»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Պարզվում Է, որ 11 տարածաշրջաններում հայտնաբերվել Է 1615 բիզնեսի տուժած սուբյեկտ եւ 1885 օբյեկտ, որոնցից Ալմաթիում՝ 1506 սուբյեկտ եւ 1711 օբյեկտ:

«Բիզնեսի տուժած սուբյեկտների ճյուղերն են՝ առեւտուրը՝ 1482, հասարակական սնունդը՝ 44, ֆինանսական հատվածը՝ 61, լոգիստիկան՝ 23, ԶԼՄ-ները՝ հինգ»,-ճշտվում Է հաղորդագրության մեջ: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ - արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների Էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ:

Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն Է եւ խոշորագույն քաղաքը. այնտեղ սկսվել Է թալան, զինյալները հարձակվել են պետական հիմնարկությունների վրա, զենք են վերցրել:

Ի պատասխան իշխանությունները մինչեւ հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ հակաահաբեկչական գործողություն սկսել: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բողոքների ընթացքում Ղազախստանում վերքեր Է ստացել շուրջ հազար մարդ:

Հանրապետության ՆԳ նախարարության տվյալներով, զոհվել Է 17 ղազախ ուժային, տուժել՝ ավելի քան 1,3 հազարը: Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել Է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը:

Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել Է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել Է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»:

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով:

Արդեն հունվարի 7-ին Տոկաեւը հայտարարել Է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմակայությունը, եւ խոստացել Է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դնի զենքը: Բացի այդ, նախագահը նշել Է, որ քաղաքացիների բոլոր պահանջները , որոնք արտահայտվել են խաղաղ ձեւերով, լսելի են եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am