Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է 1216 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է 1216 մարդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հունվարի 9-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 մլն 694 հազար 518 պատվաստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, առաջին դեղաչափովարվել է 952 հազար 813, երկրորդ դեղաչափով՝ 740 հազար 489 պատվաստում: Խթանիչ դեղաչափ արդեն ստացել է 1216 մարդ:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շրջիկ կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում