Միջազգային

Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» հեռուստաընկերության մասնաճյուղը

1 րոպեի ընթերցում

Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» հեռուստաընկերության մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Միր 24» հեռուստաընկերությանը:

Ղազախստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ին երկրի նախագահ Կասիմ-ԺոմարտՏոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Նա նաև ստանձնել է Անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները՝ հայտարարելով, որ շարունակելու է հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում