Միջազգային

Ղազախստանում ինտերնետն ամբողջությամբ անջատված է

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում ինտերնետն ամբողջությամբ անջատված է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ինտերնետ կապը Ղազախստանի ամբողջ տարածքում անջատված է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին են վկայում ինտերնետի աշխատանքը մշտադիտարկող NetBlocks բրիտանական կազմակերպության տվյալները:

Մոնիթորինգային ընկերությունը Թվիթերում հաստատել է, որ բջջային ինտերնետի աշխատանքի մեկօրյա խափանումներից և մասնակի սահմանափակումներից հետո Ղազախստանն այժմ գտնվում է ինտերնետի համազգային մակարդակի անջատման վիճակում:

Ղազախստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ին երկրի նախագահ Կասիմ-ԺոմարտՏոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Նա նաև ստանձնել է Անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները՝ հայտարարելով, որ շարունակելու է հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում