Հասարակական

Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի շինարարությունը հիմնովին ավարտված է

1 րոպեի ընթերցում

Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի շինարարությունը հիմնովին ավարտված է

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2021 թվականի վերջերին հիմնովին ավարտվել է Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը, որն իրականացվել է «Համաշխարհային բանկի» կողմից տրամադրված միջոցների հաշվին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 1,4 միլիարդ դրամ։ Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 14,4 կիլոմետր է, որից ասֆալտապատվել է 11,4 կիլոմետրը, կոպճապատվել 3 կիլոմետրը՝ Մաքենիս-Ախպրաձոր հատվածում։ «Ճանապարհի երթեւեկելի հատվածում եւ մուտքերում ասֆալտապատված մակերեսը կազմել է 78 հազար 800 քառակուսի մետր, կառուցված մայթերի երկարությունը՝ 3800 գծամետր։ Տեղադրվել է 17 հազար քառակուսի մետր կոպճային ծածկ։ Ասֆալտապատված 11,4 կիլոմետրից մոտ 4 կիլոմետրը գտնվում է բնակավայրերի ներսում»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում