Հասարակական

Գեղարքունիքում 2021 թվականին համավարակի դեմ պատվաստվել է 65 հազար 553 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում 2021 թվականին համավարակի դեմ պատվաստվել է 65 հազար 553 քաղաքացի

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2021 թվականին համավարակի դեմ պատվաստվել է 65 հազար 553 քաղաքացի, կամ ընդհանուր բնակչության թվի 39,3 տոկոսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, մարզի միջինից ցածր կատարողական են ապահովել Գավառի պոլիկլինիկան՝ 27,1 տոկոս, Վարդենիկի ԱԿ-ում՝ 26 տոկոս, Ձորագյուղի բուժամբուլատորիայում՝ 26,7 տոկոս, Արծվանիստի ԱԱՊԿ-ում՝ 29 տոկոս, Զոլաքարի բուժամբուլատորիայում՝ 30,5 տոկոս եւ Լիճքի ԱԱՊԿ-ում՝ 31,6 տոկոս: Մարզի միջինից բարձր կատարողական են ապահովել Դդմաշենի բուժամբուլատորիան՝ 78,3 տոկոս, Լուսակունքի ԱԱՊԿ-ն՝ 64,8 տոկոս, Լճափի ԱԱՊԿ-ն՝ 64,2 տոկոս եւ Ծովագյուղի ԱԱՊԿ-ն՝ 50,7տոկոս: «Պատվաստումների կատարողականը մարզում բավականին բարձր է պետական կառույցներում։ Մարզպետարանի անձնակազմի աշխատակիցներից պատվաստվել են 96,7տոկոսը, Ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակցիցներից՝ 98 տոկոսը, բուժաշխատողներից՝ 97 տոկոսը եւ մանկավարժներից՝ 96 տոկոսը:

«Պատվաստումային գործընթացը բնակչության, տնտեսվարողներին եւ նրանց աշխատակիցներին առավել մատչելի եւ հասանելի դարձնելու համար մարզի առողջապահության առաջնային օղակում ստեղծվել են շրջիկ պատվաստումային խմբեր, ինչպես նաեւ պատվաստումային գործընթացի համար աշխատանքային են համարվում շաբաթ եւ կիրակի օրերը: Հուսանք, որ մեզ կհաջողվի պահպանել եւ նվազեցնել համավարակի նահանջի ներկա տեմպերը՝ շարունակելով պատվաստումների գործընթացը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում