Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 17-ի փակ նիստում  բուհի ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին, որը մինչ ընտրվելը կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ասաց, որ փակ քվեարկության արդյունքում 19 կողմ, 5 դեմ ձայներով հոգաբարձուների խորհուրդը իրեն 5 տարով ընտրել է ԵՊՀ ռեկտոր:

Հոգաբարձուների խորհուրդը չի դիտարկել մյուս թեկնածուի՝ Արծրունի Սահակյանի դիմումը, ով դիմել էր կարգի խախտմամբ, քանի որ  ըստ կանոնակարգի գոյություն ունի  փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ:  Արծրունի Սահակյանի փաստաթղթերը ներկայացվել են ժամկետից ուշ, ինչի պատճառով էլ  ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը փակ նիստի ընթացքում նրա թեկնածությունը չի դիտարկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]