Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Բայդենը պլանավորում Է 2024 թվականին մասնակցել ԱՄՆ-ի  նախագահական ընտրություններին

Բայդենը պլանավորում Է 2024 թվականին մասնակցել ԱՄՆ-ի  նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում Է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին եւ մտադիր Է դա անել ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ զույգով: Այդ մասին դեկտեմբերի 16-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան Պիերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրան խնդրել են մեկնաբանել Հարիսի հարցազրույցը The Wall Street Journal թերթին, որտեղ նա խոստովանել Է, որ Բայդենի հետ չի քննարկել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հարցը: «Ես չեմ կարող խոսել այն մասին, թե ինչ զրույցներ են վարում միմյանց հետ փոխնախագահը եւ նախագահը, ես արող եմ սոսկ ասել (…) այն մասին, որ նախագահն ինքն Է ասել՝ որ պլանավորում Է 2024 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին: Ես այլեւս ոչինչ չունեմ ավելացնելու»,- պատասխանել Է Ժան Պիերը: Նրան խնդրել են ճշտել, թե Բայդենը պլանավորում Է արդյոք այդ ընտրություններին մասնակցել Հարիսի հետ զույգով: «Այո՛, նա պլանավորում Է: Ոչինչ չի փոխվել»,- հավաստիացրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am