Հասարակական

Հայաստանում երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցվելու է Արմավիրի մարզում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցվելու է Արմավիրի մարզում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի կանչով» խորագրով ամենամյա դրամահավաքի ընթացքում, որն արդեն երկրորդ անգամ անցնում էր առցանց, հավաքագրվեց ՔՈԱՖ-ի պատմության մեջ ամենախոշոր գումարը՝ ավելի քան 8.4 մլն. ԱՄՆ դոլար։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՔՈԱՖ-ի գրասենյակից, հայթայթված գումարը ներդրվելու է Արմավիրի մարզում ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու մեջ, որը Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնից հետո կլինի երկրորդը Հայաստանում։ Նշվում է, որ Արմավիրը, որտեղ կառուցվելու է երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը, ՔՈԱՖ-ի բնօրրան է, որտեղից հիմնադրամը մեկնարկել է գյուղական համայնքները զարգացնելու իր ծրագրերը դեռ 18 տարի առաջ։

ՍՄԱՐԹ կենտրոնները նորարարական, ոչ ֆորմալ կրթություն ապահովող հանգույցներ են, որ արագացնում են անտեսված գյուղական համայնքների զարգացման տեմպը։

Վահե Ֆաթալ հիմնադրամի ներդրմամբ Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնում կբացվի թվային դիզայնի ստուդիա։ Եվս 1 մլն. ԱՄՆ դոլար էլ նվիրաբերել է ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում