Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Բլինկենը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հայտարարությունները

Բլինկենը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ 
ներկայացուցիչներ նշանակելու հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:

«Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում ՀՀ ԱԳՆ-ի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել  է Էնթոնի Բլինկենը:

ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-նշել էր Վահան Հունանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am