Տարածաշրջանային

Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ ՌԴ-ում մշակված անօդաչու սարքերը գերազանցում են թուրքական Բայրաքթարներին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ ՌԴ-ում մշակված անօդաչու սարքերը գերազանցում են թուրքական Բայրաքթարներին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ռուսաստանում մշակված սարքերը տեխնիկական բնութագրերով գերազանցում են թուրքական գրոհային «Բայրաքթար» անօդաչու սարքին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլև տեխնիկական բնութագրերով գերազանցում են ձեր կողմից նշված անօդաչու սարքերին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական անօդաչու սարքերը կարո՞ղ են մրցել Բայրաքթարի հետ։

«Իհարկե, մենք այս շուկայում խաղալու հնարավորություն ունենք։ Ցավոք սրտի, մի փոքր ուշ մտանք շուկա։ Այն պատմականորեն զբաղեցրել են իսրայելական, ամերիկյան, չինական արտադրողները, որոնք ակտիվորեն ներկա են եղել այս շուկայում վերջին հինգից վեց տարիների ընթացքում և շատ ագրեսիվ և դինամիկ զարգացում են ապրում: Բայց Ռուսաստանն այս հարցում շանս ունի»,-հավելել է ՌԴ փոխվարչապետը:

«Վերջին ցուցահանդեսը Դուբայում էր, որտեղ մենք արդեն ներկայացրել ենք մեր նմուշները, ինչը կստեղծի նոր շուկայական հնարավորություններ, և Ռուսաստանը կարող է մտնել այս տեսակի զենքեր արտահանող երկրների ակումբ»,- եզրափակել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում