Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը կլինի տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը. Քոչարյան

Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը կլինի տարածաշրջանի հետ 
կապված հարցերի քննարկումը. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու Թուրքիան երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն:

«Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա»,-հիշեցրեց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ երկխոսության համար երկու կողմից կնշանակվեն մարդիկ:

Քոչարյանն ասաց, որ երբ կհնչեցվի այդ անձի անունը, լրագրողները հնարավորություն կունենան հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ հենց գործընթացի սկզբում:

Թե ինչու որոշվեց Թուրքիայի հետ հիմա երկխոսություն սկսել, Քոչարյանը դա հիմնավորեց առաջացած անհրաժեշտությամբ:

«Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթը լինելու է տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկումը»,-նշեց պատգամավորը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ հիշեցրել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին: ԱԳՆ-ն այս առումով դրական է գնահատել Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am