Միջազգային

Չինաստանում մարդկանց ավելի քան 80 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում մարդկանց ավելի քան 80 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչության 82,5 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի Հիվանդությունների վերահսկման վարչության պետի տեղակալ Ու Լիանյուն։

«Դեկտեմբերի 10-ի դրությամբ Չինաստանում 1,162,490,000 մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, պատվաստված բնակչության համամասնությունը հասել է 82,5 տոկոսի», - ասել է նա։

120, 580, 000 բնակիչ էլ ստացել է պատվաստանյութի խթանիչ չափաբաժինը: Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե երկրի քանի բնակիչ է պատվաստվել այս կամ այն պատվաստանյութով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում