Հասարակական

Երևանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ դուրս կգա դեկտեմբերի 12-ին

4 րոպեի ընթերցում

Երևանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ դուրս կգա դեկտեմբերի 12-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում դեկտեմբերի 12-ին սկսում է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միայն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։

Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։

Դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3,20,97,99:

Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18,13,16,16 միավոր շարժակազմերով՝ հետևյալ ուղեգծերով.

Համար 3 երթուղի

ՀԱԹ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ

ՀԱԹ (ս.կ.) - Ա.Բաբաջանյան - Րաֆֆու - Սեբաստիայի - Լենինգրադյան - Կիևյան - Կասյան փ-ներ - Կոմիտասի պ. - Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ. - Մուրադյան - Դավիթ Բեկի - Ավետիսյան - Վիլնյուսի փ-ներ - Նոր Նորքի 9-րդ զ/ծ (վ.կ.):

Հետադարձը` նույն ուղեգծով:

Համար20 երթուղի

ՆՈՐ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ - ԱՎԱՆ - ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի – Ավետիսյան փ-ների խաչմերուկ) (ս.կ.) - Ավետիսյան – Մինսկի – Միկոյան – Բ․Մուրադյան փ-ներ – Գայի պող․ - Ստեփանյան – Մոլդովական – Վախթանգովի փ-ներ - Ավան (Դուրյան թաղ.) - Սաֆարյան - Խուդյակովի - Ալմաթիի - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ-ներ - Մյասնիկյան պ - Աբովյան պուր. - Աբովյան - Կորյունի - Նալբանդյան փ-ներ- Սայաթ Նովայի - Մաշտոցի պ-ներ - Խորենացու - Բեյրութի - Գր.Լուսավորչի փ-ներ - Երևանի քաղաքապետարան (վ.կ.):

Հետադարձը` Գր.Լուսավորչի փ. - Մաշտոցի պ. - Մոսկովյան - Աբովյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով:

Համար97երթուղի

ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ

Էրեբունու զ/ծ (ս.կ.) - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու փ-ներ - Արցախի - Տ.Մեծի պ-ներ - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փ. - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ-ներ - Կասյան փ.-Կոմիտասի պ.-Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ-ներ - Գայի պ. - Լվովյան փ. - Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):

Հետադարձը ` նույն ուղեգծով:

Համար 99 երթուղի

ՀԱԹ – ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՀԱԹ (ս.կ.)- Ա.Բաբաջանյան - Րաֆֆու-Սեբաստիայի փ-ներ-Ծով.Իսակովի պ.- «Հաղթանակ» կ-ջ -Արգիշտիի - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փ-ներ - Աբովյան պուր.- Սարալանջի փ - Ազատության պ. - Ներսիսյան - Ուլնեցու - Հասրաթյան - Քանաքեռցու - Ֆանարջյան փ-ներ - Ուռուցքաբանության ինստիտուտ(վ.կ):

Հետադարձը` նույնը ուղեգծով:

Միաժամանակ, առանձին ճանապարհահատվածներում իրականացվող շինարարական աշխատանքներով և տեխնիկական հարցերով պայմանավորված ժամանակավորապես.

- ավտոբուսային հ.97 երթուղին կշահագործվի մինչև Նոր Նորքի 1-ին զանգված Նանսենի փողոցով՝ Լվովյան փողոցի փոխարեն.

- ավտոբուսային հ.99 երթուղին կշահագործվի մինչև Ուլնեցու փողոցի վերջնամաս՝ շրջանցելով Հասրաթյան, Քանաքեռցու, Ֆանարջյան փողոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում