Տարածաշրջանային

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական կուսակցության պատգամավորը քննադատել է Էրդողանին և նրա ելույթները դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառ համարել

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական կուսակցության պատգամավորը քննադատել է Էրդողանին և նրա ելույթները դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառ համարել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլաթիվ Շեները քննադատել է Էրդողանին և նրա ելույթները համարել դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

«Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է, գնաճ է գրանցվում: Ապրուստը անտանելի կերպով ավելի է թանկանում: Արդյո՞ք նա դիտմամբ է անում: Միգուցե… Բայց երբ կառավարության ելույթներից հետո աշխարհը զնդանի է վերածվում, այդ պարագայում մենք որպես ժողովուրդ պետք է «մեր խելքը գլուխներս հավաքենք» ու փրկության որոշում կայացնենք»:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։

Սեպտեմբերին Թուրքիայի Կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել է մինչև 15 տոկոս, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն ունեցել:

Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությանը, արտահանման ծավալների ավելացմանը և նոր ներդրողների ներգրավմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում