Տարածաշրջանային

Թուրքիայում ֆերմերային տնտեսությունների թիվը շարունակում է էականորեն նվազել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ֆերմերային տնտեսությունների թիվը շարունակում է էականորեն նվազել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ֆերմերային տնտեսությունների թիվը վերջին 5 տարիներին նվազել է 26, իսկ վերջին 10 տարիներին 53 տոկոսով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk.com-ը:

Նշվում է, որ Թուրքիայում գյուղատնտեսական տարածքները վերջին 10 տարում նվազել են 5 տոկոսով, վերջին 19 տարում՝ 12%-տոկոսով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում կլիմայի փոփոխության և աշխարհի բնակչության աճի հետ մեկտեղ սննդի կարևորությունը մեծացել է, այս իրավիճակը Թուրքիային կարող է կանգնեցնել սննդի անվտանգության հետ կապված խնդիրների առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում