Քաղաքականություն

Ադրբեջանը, Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելով, մեծ հաշվով մտավ մեր տրամաբանության մեջ․Ռուբինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը, Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելով, մեծ հաշվով մտավ մեր տրամաբանության մեջ․Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու փաստին՝ նշելով, որ դրանով Ադրբեջանը մտել է հայկական կողմի տրամաբանության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանը թեմային անդրադարձել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Այն փաստը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ տեղ-տեղ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածով ՀՀ քաղաքացիներն անարգել երթևեկում էին, Ադրբեջանը փորձում էր ներկայացնել որպես իր կողմից Հայաստանին ճանապարհի տրամադրում: Սա էր Ադրբեջանի ընկալումը՝ կոմունիկացիայի բացում միջանցքային տրամաբանությամբ։ Իմ գնահատմամբ՝ երբ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից ֆիքսվեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ոչ միջանցքային տրամաբանությամբ, իրենք այնտեղ մաքսակետ տեղադրեցին, մեծ հաշվով, մտնելով մեր տրամաբանության մեջ, որովհետև մենք ասում ենք՝ եթե տարածաշրջանային կոմունիկացիաները և ճանապարհները պետք է բացվեն, ապա Հայաստանի տարածքով անցնող ցանկացած շարժ պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո եղած ճանապարհով, Հայաստանի մաքսակետերով և բոլոր ընթացակարգերով»,- ընդգծեց Ռուբինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում