Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես՝ հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգության խնդիրներին, կարևորվել է համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև սփյուռքի համայնքներում առկա կացության և ազգային կառույցների՝ ազգային ինքնության ու միասնականության պահպանման գործում կարևոր առաքելության մասին: Ընդգծվել է նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում