Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանն աջակցում է հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին. Ֆան Յոնգ  

Չինաստանն աջակցում է հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին. Ֆան Յոնգ

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. հոկտեմբերի 3-4-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի է ունենալու «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն կազմակերպել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը: Գիտաժողովի անցկացմանն աջակցում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։

Անդրադառնալով գիտաժողովին՝ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նշեց, որ այս գիտաժողովը կխթանի Հայաստանում չինագիտության զարգացմանը, կարևոր տեղեկատվություն կտարածի Չինաստանի և Եվրասիական այլ երկրների հարաբերությունների վերաբերյալ։

«Չինաստան-Եվրասիա» գիտաժողովի կազմկոմիտեի հիմնադիր ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը նշեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է դառնալ Չինաստանի և Եվրասիական երկրների հարաբերությունների վերաբերյալ տարվող գիտական քննարկումների միջազգային հարթակ։ Այն լավ առիթ է, որ հայ և արտասահմանցի գիտնականները միմյանց հետ փոխանակեն հետազոտություններ, համեմատեն տարբեր երկրներում կիրառվող  մեթոդաբանությունները և նպաստեն միջդիսցիպլինար երկխոսությանը:

«Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի այս ժամանակահատվածում Հայաստանը վերածվում է Չինաստանի և Եվրասիայի մասին շատ կարևոր քննարկումների կենտրոնի»,- շեշտեց Սահակյանը։ 

«Որպես լավ բարեկամ և գործընկեր՝ Չինաստանը հաստատակամորեն աջակցում է հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին և պատրաստ է կառավարման և տնտեսական զարգացման օգտակար փորձը կիսել Հայաստանի հետ»,- նշեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։ 

Նրա խոսքով՝ հայերն ու չինացիներն ունեն բազում ընդհանրություններ՝ հնագույն քաղաքակրթություն, հարուստ մշակույթ, ճկուն միտք. սրանք այն գործոններն են, որոնք այսօր հիմք են ստեղծում արդյունավետ համագործակցության համար: 

Իր խոսքի ավարտին դեսպանը նշեց, որ հաջորդ տարի Չինաստանը և Հայաստանը կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Չինաստանի և Հայաստանի համագործակցությունը նոր զարգացման կհասնի, նոր մակարդակի կհասնի, և արդյունքում կշահեն երկու երկրներն ու երկու ժողովուրդները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]