Քաղաքականություն

Կարող ենք մեզանից կախված ամեն ինչ անել, որ խնդիրը լուծվի. Ֆան Յոնգը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

2 րոպեի ընթերցում

Կարող ենք մեզանից կախված ամեն ինչ անել, որ խնդիրը լուծվի. Ֆան Յոնգը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների համար իրենք մտահոգված են։

«Մենք հետևում ենք մամուլում տեղ գտնող լուրերին։ Մենք կարող ենք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի խնդիրը լուծվի։ Սակայն այդ խնդիրը ծագել է երկու երկրի միջև, և մենք սրտի ցավով ենք սպասում գերիների վերադարձին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆան Յոնգը։

Նա հավելեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակներից մեկն այն է, որ կանխեն նմանատիպ գործողությունները։

Դեսպանը նաև հույս հայտնեց, որ գերեվարման դեպքեր այլևս չեն լինի։

Ադրբեջանը շարունակում է ամբողջությամբ չկատարել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիներին վերադարձնելը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հունիսի 17-ի դրությամբ Ադրբեջանում կա 60 հայ գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին: Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում