Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է 
թուլացնել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը մեղմացել է, սակայն դա չի նշանակում, որ զգոնությունը պետք է թուլացնել, աշխարհում հայտնաբերվել է «օմիկրոն» անվանմամբ  նոր շտամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 2-ին Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք, որ նոր շտամ է հայտնաբերվել «օմիկրոն» անվանմամբ, որը դեռևս Հայաստանում չկա: Այդ շտամով վարակված որևէ քաղաքացի չկա, բայց դեռևս հստակ չէ, թե այս շտամը ինչ ազդեցություններ կարող է ունենալ մարդկանց վրա, մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե դրա նկատմամբ պատվաստանյութի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետևաբար, առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը որևէ կերպ մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»,- ասաց Փաշինյանը:

Երկրի ղեկավարը որոշակի շոշափելի արդյունքներ է նկատել պատվաստում ստացած քաղաքացիների շրջանում:

«Ես հենվում եմ երկրորդ չափաբաժնի թվերի վրա, որովհետև արդեն մենք շոշափելի և էական թիվ ունենք երկու պատվաստում ստացած քաղաքացիների, 480 հազար շեմը հատել ենք և հասնում ենք 500 հազարի: Բացի շաբաթ-կիրակի օրերից, մեզ հաջողվում է 20 հազարից ավելի պատվաստումներ իրականացնել: Հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]