Պատվաստումից հետո բարդության որևէ նշանակալի դեպք չի եղել. վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան 700 հազար քաղաքացի, սակայն հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք չի արձանագրվել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատվաստումից հետո չի եղել որևէ բարդության դեպք, որը արժանի է հիշատակման: Հիշում եք, չէ՞, ինչեր էին ասում, մարդիկ ամենասարսափազդու տեսարաններ էին նկարագրում: Իհարկե, լինում է, որ պատվաստումից հետո ջերմությունն է բարձանում, լինում է, որ ինքնազգացողությունն է վատանում, բայց հիշատակման արժանի որևէ դեպք չունենք»,- ընդգծեց Փաշինյանը: