Հասարակական

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի էական և լուրջ անկում է գրանցվել. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի էական և լուրջ անկում է գրանցվել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի էական և լուրջ անկում է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են նվազել կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը:

«Նախ, իհարկե, դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց, բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ երկու լիարժեք պատվաստումները 250 հազարի շեմը հատեն` դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն: Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է,բայց սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, որովհետև արդեն տեսել ենք, որ վիրուսը մուտացիաների է ենթարկվում»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում