Տարածաշրջանային

Թուրքիայի ընդդիմությունը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ընդդիմությունը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Քըլըչդարօղլուն խոսել է խորհրդարանում՝ անդրադառնալով երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմանը:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ պատրաստ է անել ամեն բան՝ ստիպելու Էրդողանին գնալ ընտրությունների: «Արտահերթ ընտրությունների պահանջը ողջ ժողովրդի պահանջն է»,- հայտարարել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում