Քաղաքականություն

Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

1 րոպեի ընթերցում

Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ալեքսեյ Օվերչուկը ընդգրկված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային խմբում, որում կողմերը քննարկում են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում