Հասարակական

Զինծառայողների գերեվարվելու հանգամանքները քննելու նպատակով քրգործեր են հարուցված. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Զինծառայողների գերեվարվելու հանգամանքները քննելու նպատակով քրգործեր են հարուցված. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կան հարուցված քրեական գործեր՝ զինծառայողների գերեվարվելու հանգամանքները ուսումնասիրելու շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հետաքննություն է իրականացվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր մինչ օրս վերադարձել են գերությունից և եթե այո, ապա ինչ է պարզել քննությունը:

«Իհարկե, քրեական գործեր են հարուցված և քննվում են գերեվարվելու հանգամանքները: Պետք է բոլոր դեպքերը քննվեն: Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է քննենք՝ ինչ հանգամանքներում»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ կա օրենք և օրինականություն, ու յուրաքանչյուր դեպք պետք է բնորոշվի օրենքի ու օրինականության, զինվորական երդման հետ հարաբերության մեջ:

«Մենք գիտենք մի իրավիճակ, երբ զինծառայողը հերոսաբար կռվել է, պաշտպանել է իր հայրենիքը, իր պետության սահմանը և անգիտակից կամ դիմադրության ոչ ընդունակ վիճակում գերի է հանձնվել: Օրինակ զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում: Այսինքն, այս ամենի մասին մենք պետք է մոռանա՞նք: Մոռանա՞նք, որ պետություն ենք: Ոչ, մենք չենք մոռանալու, որ պետություն ենք՝ ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են, որ այդպես տեղի ունենա: Այո, ամեն դեպք պետք է քննվի»,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ցանկացած զինվորականի գործողություն պետք է քննվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում