Հասարակական

Արման Անդրեասյանը նվաճել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոնի կոչումը

1 րոպեի ընթերցում

Արման Անդրեասյանը նվաճել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոնի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԶՈւ ներկայացուցիչը նվաճել է չեմպիոնի կոչումը Թեհրանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ ազատ ոճի 70 կգ քաշային ըմբիշների պայքարում Արման Անդրեասյանը հաղթել է բոլոր մրցակիցներին եւ արժանացել ոսկե մեդալի:

Մարզիկ-զինծառայողներ Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) նվաճել են աշխարհի փոխչեմպիոնի կոչումներ եւ արժանացել արծաթե մեդալների:

Հարություն Մանուկյանը (61 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:

Հայաստանի պատվիրակության ազատ ոճայինները, ընդհանուր առմամբ, նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը (1-ին տեղ՝ Ռուսաստանի Դաշնություն, 2-րդ տեղ՝ Իրանի Իսլամական Հանրապետություն):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում