ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե մինչ օրս քանի քաղաքացի է պատվաստվել։
«Նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1 միլիոն 110 հազար 891 պատվաստում, որից`առաջին դեղաչափ` 738 հազար 887,երկրորդ դեղաչափ` 372 հազար 4»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: