Միջազգային

Չեխիայում գրանցվել են համավարակի սկզբից ի վեր Covid-19-ի ամենաշատ օրական դեպքերը

1 րոպեի ընթերցում

Չեխիայում գրանցվել են համավարակի սկզբից ի վեր Covid-19-ի ամենաշատ օրական դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսի 22 հազար 936 նոր դեպք, որն օրական գրանցվող ամենամեծ ցուցանիշն է համավարակի տարածումից ի վեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Շաբաթվա սկզբին երկիրը խստացրել էր սահմանափակումներն այն մարդկանց համար, ովքեր Covid-19-ի դեմ չեն պատվաստվել:

Չեխիայի կառավարությունն ընդունել է ծրագիր, որով ռեստորաններ այցելելու, որոշակի միջոցառումների մասնակցելու և այլ ծառայություններից օգտվելու թույլտվություն է տրվում միայն այն անձանց, որոնք պատվաստվել են կամ վարակվել և առողջացել են վերջին 6 ամսվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում