Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել ռուսական սփյուռքի հետապնդումը

ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել ռուսական սփյուռքի հետապնդումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը վրդովված Է հայրենակիցների նկատմամբ ԱՄՆ-ի գործողություններից եւ պահանջում Է՝ անհապաղ դադարեցնել ռուսական սփյուռքի հետապնդումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ում Ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՌՀԿՀԽ) կայքում հայտարարություն Է հրապարակվել կառույցի աշխատանքը դադարեցնելու մասին: Պատճառը ամերիկյան իշխանությունների կողմից երկար տարիներ շարունակվող աննախադեպ ճնշումն Է ռուսալեզու համայնքի ներկայացուցիչների վրա»,-հաղորդվում Է դեսպանության Facebook-ում:

Նշվում Է, որ դիվանագետները «վրդովված են հայրենակիցների դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողություններից» «ԱՄՆ-ի տարածքում առանց գրանցման որպես օտարերկրյա գործակալներ աշխատելու կասկածների» պատրվակով: «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռուսական սփյուռքի ներկայացուցիչների հետապնդումը»,-հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

Դեսպանությունում ընդգծել են, որ ամերիկյան իշխանությունների կողմից նման գործելակերպը համարում են Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական»:

«Հայրենակիցներին ճնշելու աղաղակող միջադեպերի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին քանիցս տեղեկացվել Է ամերիկյան իշխանություններին: Սակայն պաշտոնական անձինք շարունակում են անտեսել համայնքի բազային իրավունքներն ապահովելու կոչերը, որոնք ամրագրված են այդ թվում ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղման մեջ:

Ըստ Էության, խոսքը երկրում անձնական ազատությունների կոպիտ ոտնահարման մասին Է, երկիր, որը հավակնում Է կոչվել «ժողովրդավարության պատվար»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am