Հասարակական

Շիրակում ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր

1 րոպեի ընթերցում

Շիրակում ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստումային գործընթացն ակտիվացնելու նպատակով՝ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պատվաստումային շարժական կլինիկայի գործունեությունից զատ, Շիրակում ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր ու ջոկատներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը։

«Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և առողջապահության նախարարության «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿի և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների մասնագետների համատեղ ջանքերով պատվաստումային խմբերը պարբերաբար շրջելու են թաղերում և պատվաստելու ցանկացողներին։ Շիրակի մարզպետարանը ստեղծված շարժական պատվաստումային խմբերի և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների սպասարկման տարածքներում տեղակայված կազմակերպություններում արտագնա պատվաստումների իրականացման նպատակով կազմել է ժամանակացույց, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- հայտնում է աղբյուրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում